Քարոզարշավի ժամանակ Հանրայինով վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը անհամեմատ ցածր է՝ 45000 դրամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը սահմանվել է 45000 ՀՀ դրամ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից սահմանված գինը անհամեմատ ցածր է Առաջին ալիքի առևտրային գովազդի սակագներից։ Մեկ րոպեի արժեքը զգալիորեն տարբերվում է նաև դաշտում առկա այլ առաջարկներից:

Փոփոխությունները միտված են քաղաքական ուժերի համար առավելագույն թափանցիկ և բարենպաստ միջավայր ապահովելուն։

Թեկնածուները լրացուցիչ մատչելի եթերաժամանակի միջոցով հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, օգտագործել Հանրային հեռուստաընկերության լայն լսարանը՝ ընտրողների առավել լայն շրջանակի իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:

Ամենաթարմ