Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված թոշակառուների աջակցության գումարների տրամադրման հետ։
Այն տարածվել է ի գիտություն բոլոր այն քաղաքացիների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են:
«Քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը:
Բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը», – ասվում է պարզաբանումում:

