Վճռականորեն դատապարտում եմ Քաբուլում տեղի ունեցած հարձակումը․ նախագահ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Twitter-յան իր էջում գրել է․

«Վճռականորեն դատապարտում եմ անցած գիշեր Քաբուլում հարսանեկան սրահում տեղի ունեցած հարձակումը: Ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների արագ ապաքինման համար»:

Նա նաև հայտնել է, որ սրա առնչությամբ անվտանգության հարցերով արտակարգ խորհուրդ է գումարվել։

Հիշեցնենք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, որ հետևանքով առնվազն 63 մարդ զոհվել էր, 180-ը ստացել մարմնական վնասվածքներ։

Ամենաթարմ