Անհայտ անձինք ուղղաթիռից կրակ են բացել Վենեսուելայի Սուլիա նահանգի Կաբիմաս քաղաքում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ:
Հրապարակված տեսահոլովակում երևում է՝ ինչպես են մարդիկ փորձում թաքնվել իրենց գլխավերևում թռչող ուղղաթիռից արձակված կրակոցներից: Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվել է հունվարի 23-ից, երբ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաjդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ: