Վենեսուելան հրաժարվել է ընդունել ԵՄ երկրների առաջադրած վերջնագիրը՝ երկրում նշանակումների և արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետի վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ելույթ ունենալիս։
«Եվրոպան մեզ 8 օր է տալիս ինչի՞ համար։ Որտեղի՞ց վերցրիք, որ կարող եք ինքնիշխան ժողովրդին ժամկետներ կամ վերջնագիր ներկայացնել»,-նախարարի խոսքերն է մեջբերում El Universal-ը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող իրենց ժամկետներ առաջադրել։ «Նվիրե՛ք Ձեզ ձեր գործերին, հարգե՛ք ժողովուրդների ինքնորոշումը»,-ասել է Արեասան։