Աշխարհ

Վենեսուելացի դիպուկահարները տեսաուղերձ են հասցեագրել Մադուրոյին

Վենեսուելական բանակի դիպուկահարների ստորաբաժանման ծառայողները հրապարակել են տեսաուղերձ, որում դեմ են հանդես եկել Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը։ Այս մասին հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։

Զինծառայողները հայտարարել են, որ պատրաստ են զենքն ուղղել նախագահի դեմ՝ «կոռումպացված կառավարությանը» վերջ տալու և հայրենիք վերադառնալու համար։ Նրանք արդեն ավելի քան 2 շաբաթ է՝ անցել են Կոլումբիայի տարածք։

«Որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել, Նիկոլա՛ս Մադուրո։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրում սով է տիրում»,- ասել է Խուան Իդալգո անունով զինվորականը։

Ավելի վաղ երկրի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն բանակին կոչ էր արել կանգնել՝ ի պաշտպանություն Սահմանադրության։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ