fbpx
Աշխարհ

Վենեսուելայի նախագահ Մադուրոն հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է առաջին անգամ: Ներկա են եղել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Նիդերլանդների պատվիրակները:

Հանդիպման ընթացքում Մադուրոն Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ քննարկել է ամերիկյան պատժամիջոցները:

«Ես նրանց հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ ներքին տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով և քննարկեցի ամերիկյան կայսրության տնտեսական ագրեսիան մեր ժողովրդի դեմ», – գրել է Մադուրոն իր Twitter-յան միկրոբլոգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ