fbpx
Աշխարհ

Պոմպեոն գնահատել է Պուտինի հետ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ, Սոչիում, բարեհաջող են եղել։

«Մենք այնտեղ մեկնեցինք հանուն բանակցությունների շատ սուբստանտիվ օրակարգի, որը բարեհաջող եղավ»,-ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Մոսկվա-Վաշինգտոն համագործակցությունն օգտակար է և՛ ռուսների, և՛ ամերիկացիների համար։ Նա հստակեցրել է, որ երբ ինքը ԿՀՎ-ի տնօրեն էր, ամերիկյան և ռուսական կողմերն ահաբեկչության մասին միմյանց տեղեկություններ են փոխանցել։ Նա հավելել է, որ գիտի՝ եղել են դեպքեր, երբ ամերիկացիները փրկվել են ռուսներից ստացված տեղեկության շնորհիվ, իսկ ռուսները՝ ամերիկացիների տվյալների։

Պոմպեոն ընդգծել է, որ հենց այդ պատճառով ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը՝ հաշվի առնելով Աֆղանստանը և Հյուսիսային Կորեան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության ոլորտներից մեկն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ