Վենեսուելայի Ազգային ժողովը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, հավանություն է տվել «ժողովրդավարության անցման և սահմանադրական կարգի վերականգնման մասին» օրենքին։ Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի թվիթերյան էջում։
Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ այդ փաստաթղթի օգնությամբ Ազգային ժողովը սահմանում է իշխանության ուզուրպացումը դադարեցնելու հիմքեր։
Հունվարի 23-ին Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն հռչակել է պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
