fbpx
Աշխարհ

Վենեսուելայում էլեկտրամատակարարման խափանումը զանգվածային կողոպուտների պատճառ է դարձել

Էլեկտրամատակարարման խափանումը, որը կաթվածահար է արել Վենեսուելան, սուպերմարկետների զանգվածային կողոպուտի պատճառ է դարձել: Կարակասի սուպերմարկետներից մեկի կողոպուտի ժամանակ ոստիկանությունն ավելի քան 50 մարդու է ձերբակալել:

Մարտի 7-ից գրեթե ողջ Վենեսուելան մնացել է առանց էլեկտրականության: Էլեկտրամատակարարման խնդիրներ են գրանցվել 24 նահանգից 23-ում: Ավելի ուշ էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածն անվանել է ԱՄՆ-ի կողմից հրահրված «էլեկտրական պատերազմ»: Վենեսուելայի պետական էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրամատակարարման խափանումը պայմանավորված է Բոլիվար նահանգում գտնվող հիդրոէլեկտրակայանի նկատմամբ դիվերսիայով, որն իրականացվել է ԱՄՆ-ից կատարված կիբերհարձակման միջոցով:

Հիշեցնենք, որ փետրվարին ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Նրան այդ պաշտոնում ճանաչել է ավելի քան 50 երկիր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ