fbpx
Խորհրդարան

Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը խորհրդարանում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Նազելի Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատիրավական բարեփոխումների գործընթացին? Վենետիկի հանձնաժողով փորձագիտական կարծիքի ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթի համատեքստում:

Վլադիմիր Վարդանյանը հանգամանալի ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, խոսել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հիմնահարցերի մասին:

Քննարկվել են նաև ՀՀ Ազգային ժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ