Վենեսուելան չի խզի հարաբերությունները Եվրոպական երկրների հետ

Հրապարակող՝

Հրդեհ-600×400

Ամենադիտվածներ

Վենեսուելայի իշխանությունները մտադիր չեն խզել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, չնայած այն բանին, որ նրանցից շատերն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ:

Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան «Radio y Televisiցn Espaրola» կորպորացիայի կողմից հրապարակված հարցազրույցում:

«Մենք միշտ էլ մեծ կարևորություն ենք տվել եվրոպական ներդրողներին։ Սխալ կլիներ խզել հարաբերությունները»,- ասել է ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ Կարակասում չեն զարմացել քայլերից, որոնք Եվրամիության կողմից ձեռնարկվեցին ի պատասխան Վենեսուելայում ստեղծված ճգնաժամի:

Արեասան ընդգծել է, որ Կարակասն ԱՄՆ-ին է համարում «պետական հեղաշրջման հրահրողը»: Մեկնաբանելով ԵՄ-ի և Ուրուգվայի մասնակցությամբ շփման խմբի առաջիկա նիստը՝ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կարակասը «միշտ էլ բաց է աջակցության և միջնորդության բոլոր տարբերակների համար»:

Ամենաթարմ