Ֆրանսիացի ամենավաճառվող գրող Միշել Ուելբեքը հրատարակել է շատ սպասված իր 8-րդ վեպը։
Այս մասին գրում է France 24-ը։
Վեպը կոչվում է «Ոչնչացնել»։ Գրողը դրանում ներակայացրել է երևակայական նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունենում 2027 թվականին։
Նշվում է, որ Ուելբեքը վեպում ներկայացվող կերպարներին նմանեցրել է Ֆրանսիայում գործող ներկայիս քաղաքական կոնյուկտորային, իսկ կերպարներից մեկն ակհայտ նմանություններ ունի Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ըստ աղբյուրի՝ վեպը ժանրը փիլիսոփայական թրիլլերն է, իսկ սյուժեն քաղաքական է։