fbpx
Աշխարհ

2021-ին Հնդկաստանում ռեկորդային թվով վագրեր են սատկել

2021-ը այդքնան էլ հաջող չի եղել կատվազգիների ամենամեծ ներկայացուցիչներից՝ վագրերի համար։

Բանն այն է, որ Հնդկաստանում, որտեղ գտնվում են վագրերի 70 տոկոսը, սատկել են ռեկորդային թվով վագրեր։

Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի վագրերի պահպանության ազգային մարմնի հրապարակած տվյալներից։

Նշվում է, որ նման պետությունը սկսել է հավաքագրել 2012 թվականից ու այս 10 տարիների ընթացքում մահացության նման թիվը ռեկորդային է։ Նախորդը ռեկորդը գրանցվել է 2016 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում սատկել էին 121 վագրեր։

Ըստ աղբյուրի՝ վագրերը վերացող տեսակների շարքին են դասվում։

France 24-ից հայտնում են, որ որպես սատկելու հիմնական պատճառ նշվում են բնական պատճառները, բայց պետք չէ մոռանալ նաև վագրերի ու մարդկանց բախումների մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ