ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով պաշտոնանկ է լինելու, արդեն գիտի, թե ինչ է անելու հետո։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մարզիչը մտադիր է կարճատև ընդմիջում կատարել կարիերայում՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։
Հանգստից հետո Պոչետինոն ցանկանում է կրկին աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հույս ունենալով գլխավորել թոփ-ակումբներից մեկը։
Մինչ ՊՍԺ-ին միանալը Պոչետինոն անգլիական «Տոտենհեմը» և «Սաութհեմփթոնը» մարզել է:
