Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող
նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը:
Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության Telegram-ի ալիքը։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ` կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը, Լուսինե Առաքելյանը և Արևիկ Անափիոսյանը։
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալի պաշտոններին հրաժեշտ են տվել նաև Գեղամ Վարդանյանը, Արմեն Արզումանյանը և Բագրատ Բադալյանը։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը։
Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը։
Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը:
Իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը, Մանե Ադամյանը, Վաչե Տերտերյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: