fbpx
Մարզեր

Վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը

Մարզի համայնքներում շարունակվում են լայն թափով իրականացվել սուբվենցիայի շրջանակներում հաստատված ամենատարբեր ծրագրեր:

Հաստատված ևս մեկ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 6 489 000 դրամ է, որից 2.920. 050 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 3 568 950 դրամը (55% )՝ համայնքի բյուջեի:

Նշենք, որ վարչական շենքում են տեղակայված նաև գյուղի ամբուլատորիան ու գրադարանը: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ