Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ դատավորին ներկայացրած բացարկի միջնորոդությունը։
Դատական տվյալ ակտը բողոքարկման ենթարակ չէ։
Նշենք, որ Հովակիմյանի նախագահությամբ քննվում են՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված բողոքները։
Բողոքների քննության մասով հաջորդ նիստը նոյեմբերի 5-ին՝ 16:30-ին է։

