fbpx
Իրավական

Վերաքննիչը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Նիստին ներկա էր նաև Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Դատական նիստը կշարունակվի վաղը:

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ կմնա ազատության մեջ:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին փոխանցեց, որ պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ հիմքով են դատավորին ինքնաբացարկ հայտարարելու, Ալումյանը չպատասխանեց՝ հորդորելով սպասել վաղվան։

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ