ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրել է.
Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը #Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:
Ընդգծեմ, որ #Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:
Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից:
https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2438362443134828?__xts__[0]=68.ARB1lur6ap5hGngZ-j4PX_W3JHddqhQKFwNdJK-YGfnGgjsRkNJJLmr9uIEQI5akep0jHx9auuV1wIIdNZbcFum37CfnXkqZhUbs-zLVdTdXCGoC5lOZAOATSU6LrrtRVBVS2kWb25EO5rL0vEODamV8w18FZh8kZvKS3EoshSAN2pgA3JSAx_5EvLpuD4c8-rqyQSiN7qVSbrrBxY760oS3WiYv3cYAGXHVtXSmU9ZD61nbokFe34rM5XlL5KvfMBPVsJS_KEXcvI1Mu71nv-NOH1O2u0EFfV0b2kjfeHaqeOZin6jrCMfHo7QVnn-G9rBADf3OVMexvVg4eqKaVTc1&__tn__=-R