Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքերի հայտնի դառնալուց հետո «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պատճառաբանելով, թե զանգվածային ընտրախախտումներ են եղել։
Այս ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ ներկայիս իշխանությունը, ի տարբերություն անկախ Հայաստանի նախորդ իշխանությունների, կազմակերպեց ու անցկացրեց արդար և թափանցիկ ընտրություններ։ Թերևս, «Հայաստան» դաշինքի կողմից հայտարարելը, թե եղել են զանգվածային ընտրախախտումներ՝ իրականության հետ որևէ աղերս չունի։
Պարզ չէ, թե դաշինքը ինչ հույսով ու ակնկալիքով է դիմում ՍԴ, սակայն հստակ է, որ քարոզարշավի և բուն ընտրական գործընթացի ժամանակ այս քաղաքական ուժը դիմել է ընտրակեղծարարությունների։ Ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ընտրակաշառք ու լցոնումներ իրականացնելը այս ուժի գործիքակազմի մեջ են։
Դաշինքը նաև պահանջել էր ընտրությունների արդյունքների վերահաշվարկ, սակայն այս պարագայում էլ հաջողության չհասավ, քանի որ մի քանի քվեների ավելացումն ու նվազումը էական ազդեցություն չունեցավ ընտրության վերջնական արդյունքի վրա։
Իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ են համոզիչ փաստեր ու ապացույցներ, ըստ որոնց ընտրախախտումներ են եղել, իսկ նման հիմնավորումներ «Հայաստան» դաշինքը չի կարող բերել, որովհետև նման փաստեր չկան։
Ու եթե նույնիսկ գործընթացն այնպես զարգանա, որ հայցը հասնի ՍԴ, ապա հետագայում բացահայտվող հանգամանքները հաստատ չեն բխի այս քաղաքական ուժի շահերից։