fbpx
Աշխարհ

Վերջին տարիներին Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցակում

Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով զբաղեցրել է երրորդ տեղը։

Այս մասին նշված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրության զեկույցում։
2024 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387,691 մարդ, ինչը 2,4 տոկոսով քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած այցելուները։ Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։

Նշվում է, որ օտարերկրացիները Վրաստան կատարել են ավելի քան 3 մլն այցելություն 2024թ. առաջին կիսամյակում, ինչը 5,6 տոկոսով ավելին է անցած տարվա նույն ցուցանիշներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ