Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիմո Վերները մեկնաբանել է երեկ Հայաստանի նկատմամբ տարած խոշոր՝ 6-0 հաշվով հաղթանակը։
Վերների խոսքերը մեջբերում UEFA-ն։
Նա կարծիք է հայտնել, որ իրենք գնդակը կորցնելիս լավ պրեսինգ են կիրառել ու հենց սա է եղել խաղում հաղթելու բանալին։
Վերների խոսքով՝ Հայաստանի հավաքականը Գերմանիային տվել է անհրաժեշտ տարածություն։
Նա հույս է հայտնել, որ իրենք նույն մակարդակով կխաղան նաև Իսլանդիայի դեմ խաղում։