Հասարակություն

Վեթինգը կեղծ օրակարգ է, ճիշտը լյուստրացիան է. Նարեկ Այվազյան

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ճիշտը լյուստրացիան է

Վեթինգը կեղծ օրակարգ է: Խի՞: Որովհետև այն, ինչ կարելի է իրականացնել դրա միջոցով, արդեն իսկ իրականացված է՝
ա) 99%-ը հայտարարագրել են իրենց ունեցվածքը, միգուցե և ինչոր խախտումներ ոմանց մոտ հայտնաբերվեն, բայց իրական աղբյուրների բացահայտումը հիմնականում, կարծում եմ, չի իրականանալու: Այն ունեցվածքը, որը չի հայտարարագրվել, դժվար թե բացահայտվի վեթինգի միջոցով, քանզի համագործակցել է պետք պետական ծառայությունների հետ: Համագործակցություն չկա, որովհետև ղեկավարներն իրենց քաղաքականությունն են իրականացնում, այլ ոչ թե հեղափոխական օրակարգի:
բ) Դատավորների և նրանց փոխկապակցված անձանց քաղաքական կապերը անհնար կլինի բացահայտել, քանի որ կխախտվի անձանց գաղտնիության իրավունքը, իսկ մնացածի առումով սենց կասեմ՝ պարզ է, թե ով է դատավոր նշանակել: Նախկին ռեժիմը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Սերժի գլխավորությամբ, նշանակել է դատավորներին: Սրա ի՞նչը բացահայտվի: Բացահայտվի թե որ կուսակցությունն է որ մեկին հովանավորե՞լ: Իմա՞ստը:
գ) Դատավորների մասնագիտական ունակությունների ստուգում: Այս մասով էլ չեմ անդրադառնա, քանզի պարզ է, վերնշվածից հետո արդեն անհրաժեշտություն չկա սինթեզելու: Չնայած, որ էլի ոմանք կզտվեն, բայց ստուգող մարմին չեն կարողանա ձևավորել, քանզի այդ ստուգում անողներն էլ են նախկին համակարգի առնչված են լինելու:
դ) Ամենակարևորը նրանց կողմից քննված գործերն ու որոշումներն են, և հետևաբար դրանց մեծ մասի մասին առաջին հերթին կիմանան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և փաստաբանները: Ում հետ էլ պետք է ուղղակի աշխատանք տանեին գործադիր ու օրենսդիր իշխանությունները: Միգուցե՞ չեն աշխատում նրանց հետ պետական աշխատողները՝ հրաժարվում են, իսկ միգուցե՞ գործող իշխանությունն է հրաժարվել աշխատել իրենց հետ: Արդեն, ցավոք սրտի, կասկածից վեր է, որ երկուստեք այդպես է:

Հետևաբար, ճիշտը ոչ թե ներքին խժդժություններ առաջացնելն է, ոչ թե դատաիրավական մասնագիտական շրջանակներին կեղծ պատերազմ հայտարարելն է, այլ լյուստրացիան է: Սա է միակ գրավականը Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հաստատման համար: Որ ոչ մի արտասահմանյան գործակալ երբևէ չկարողանա դառնալ բարձրաստիճան պաշտոնեա մեր պետությունում և գործի ի շահ այլ երկրի՝ թեկուզև իր տված խորհուրդներով:

Չգիտեմ, թե Փաշինյանին ով է խորհուրդներ տալիս, բայց ոչ վեթինգը, ոչ ապրիլյան պատերազմի գործի քննությունը, ոչ նոր գալիք պատերազմի հրահրող դավաճանների բացահայտման մասին խայծերն(որոնց մասին ԿԱՐԴԱՑ Փաշինյանը) օրակագային հարցեր չդարձան, որովհետև բոլորն էլ կեղծ են: Մի թեթև վեթիգը աշխատեց, որովհետև նոր տերմին էր հանրային կյանքում: Կարճ ասած՝ խորհրդատուին «ռադ անելու» ժամանակն է՝ լյուստրացիայի միջոցով:

Հեղափոխական օրակարգը մնում է մեկը՝ Քոչարյանին և մյուսներին նախ և առաջ ազատությունից զրկել, որպեսզի գործի քննության վրա չազդեն և պատասխանատության ենթարկել՝ Սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը յուրացնելու, Մարտի 1-ի արյունալի դեպքերի, Հոկտեմբերի 27-ի, տասնյակ քաղաքական սպանությունների, համակարգային կոռուպցիայի, հովնավորչության և կրիմինալի համար»:

Ճիշտը լյուստրացիան էՎեթինգը կեղծ օրակարգ է: Խի՞: Որովհետև այն, ինչ կարելի է իրականացնել դրա միջոցով, արդեն իսկ…

Geplaatst door Narek Ayvazyan op Woensdag 22 mei 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ