«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նախաձեռնության նպատակների մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Կարծում եմ` մենք արձանագրում ենք, որ արտառոց իրավիճակ է, և բազմաթիվ հարցեր կան, որ ԱԺ տիրույթում կարող են քննարկվել, եթե չասեմ, որ հենց իր տիրույթում են: Նկատի ունեմ՝ անցումային արդարադատության գործիքակազմը, որովհետև այսօր բոլորը խոսում են այդ մասին, բայց ոչ ոք մեծ հաշվով չի պատկերացնում դա:
Պարոն Փաշինյանի հայտարարությունը վեթինգի մասին, դուք նաև գիտեք մենք ենք խոսել այդ մասին մինչ այդ, գործողություն, սակայն, որպես այդպիսին, այսօր չենք տեսել: Եվ այդ նույն վեթինգը իսկապես կարելի էր և պետք է իրականացվեր առաջին իսկ օրը, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն: Պետք է դա անեինք ու նոր անցնեինք դատական պրոցեսներին, որ կան այսօր երկրում և որոնց պատճառով, ինչու ոչ, տեղի ունեցավ հրատապ այն ակցիաներն ու հայտարարությունները, որ տեղի ունեցան երեկ»,- ասել է Մանե Թանդիլյանը:

