fbpx
Իրավական

Վիճաբանություն դպրոցի բակում

Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ գանգուղեղի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 22-ին, ժամը 10.45-ի սահմաններում, դպրոցի բակում, վիճաբանության ժամանակ, 15-ամյա մեկ այլ պատանի բռունցքով հարվածել է հիշյալ պատանու դեմքին՝ պատճառելով վնասվածք:

Վնասվածք ստացածը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» Բ/Կ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ