Վիճաբանություն Վանաձորում․ 15-ամյա պատանին դանակահարել է մեկ այլ պատանու

Ամենադիտվածներ

Օրեր առաջ՝ ապրիլի 11-ին, ժամը 21։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդվել էր, որ գլխի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 16-ից 17 տարեկան երեք պատանի:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխվածներից մեկին դանակահարել էր 15-ամյա պատանին, մյուսին մետաղյա ձողով մարմնական վնասվածքը պատճառել էր 17-ամյա պատանին: Նրանք տվել են խոստովանական ցուցմունք, նաև հայտնել են, որ դեպքից հետո դանակն ու մետաղյա ձողը նետել են գետը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ պատանուն մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ