Տղամարդը 36 տարի նույն թվերով վիճակախաղ է խաղացել և ջեքփոթ շահել

Կանադական Օնտարիո Տորոնտո քաղաքի բնակիչը 36 տարի նույն թվերով վիճակախաղ է խաղացել, որն էլ դարձել է պատճառ, որ շահի ջեքփոթն ու հարստանա։ Այս մասին հայտնում է CTV News-ը։

Սթիվեն Դիքսոնը երեք տասնամյակ վիճակախաղում օգտագործել է թվեր, որոնք համընկնում են իր ընտանիքի համար նշանակալի ամսաթվերի հետ: Հերթական խաղարկության արդյունքում տղամարդը 20 միլիոն կանադական դոլար է շահել։

Երբ տղամարդը կնոջն ասել է, որ ինքն է առաջին մրցանակը ստացել, կինը չի հավատացել։ «Նա կարծում էր, որ ես կատակ եմ անում նրա հետ»,- ասել է կանադացին։

 

Ամենաթարմ