ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի բնակիչը վիճակախաղով 250 000 դոլար է շահել:
Նա վիճակախաղի տոմսը գնել Է կնոջ խնդրանքով՝ միաժամանակ ձեռք բերելով ակնթարթային վիճակախաղի մի քանի տոմս, որոնցից մեկի պաշտպանական շերտի տակ ի հայտ Է եկել խոշոր շահումը: Բիյարը մտադիր Է շահած գումարը ծախսել տուրիստական ուղևորության վրա:
Բիյարը նշել է, որ վերջերս իր մոտ լյարդի քաղցկեղ են հայտնաբերել չորրորդ փուլում: Նա հայտնել է, որ- ցանկանում է ճամփորդության մեկնել, քանի դեռ կարողանում է հաճույք ստանալ: Նրա խոսքով՝ իր կինը միշտ երազում Էր տեսնել Իտալիան, և այժմ իրենք կկարողանան դա անել: