Նախորդ տարի «Բարսելոնա» տեղափոխված Արթուրո Վիդալը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է տեղափոխվել «Ինտեր», չնայած այն բանին, որ ակումբների միջև խնդիրներ էր առաջացել բանակցությունների ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է FC Inter News-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը փոխել է իր կարծիքը Վիդալի հաշվով և պատրաստ է նրան վարձակալությամբ հանձնել իտալական թիմին։
Նշվում է, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Էռնեստո վալվերդեն Վիդալին անփոխարինելի չի համարում։ Սրա հետ մեկտեղ՝ ֆուտբոլիստը ցանկանում է նորից աշխատել Անտոնիո Կոնտեի հետ, ում հետ ավելի վաղ աշխատել է «Յուվենտուսում»։
