Աշխարհ

Վիետնամում խորհրդարանական ընտրություններ են

Վիետնամում ընթանում են Ազգային ժողովի ու ժողովրդական խորհուրդների բոլոր մակարդակների ընտրությունները։

Այս մասին հայտնում է Vietnam Plus-ը։

Ընտրված ազգային ժողովը պաշտոնավարելու է 5 տարի։ Թեկնածու են 866 անձինք, որոնցից ընտրվելու են 500-ը։ Ժողովրդական խորհուրդներում ընդգրկվելու համար պայքարում են շուրջ 449000 թեկնածուներ։

Նշվում է, որ ընտրությունների արդյունքները հրապարակվելու են հունիսի 2-ին և 12-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ