Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է․ Վրաստանի ՄԻՊ-ի աշխատակազմ

Ամենադիտվածներ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր այն բանից հետո, երբ այդ երկրի ՄԻՊ-ի աշխատակազմը ուսումնասիրել է Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունների արդյունքները։

Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նշվում է, որ նրան պետք է անհապաղ տեղափոխել ընդհանուր վերակենդանացման բաժանմունք, քանի որ բանտային հիվանդանոցը չի կարողանում անհրաժեշտ պայմաններ ապահովել։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ Վրաստան վերադառնալուց քիչ հետո։ Նա հացադուլ է հայտարարել ու արդեն 48 օր է չի սնվում։

Ամենաթարմ