«Յուվենթուս»-ում իր ֆուտբոլային կարիերան կարող է շարունակել «Չելսի»-ի վինգեր Վիլիանը ։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ թուրինյան ակումբը մտադիր է Վիլիանին հրավիրել 2020 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Վիլիանն ու լոնդոնյան ակումբը բանակցում են նոր պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն դեռևս լուրջ փոփոխություններ չկան:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը «ազնվականներ»-ի կազմը համալրել է «Անժի»-ից 2013 թվականին: