Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են հավաքական:
Տիտեն 23 խաղացող է հրավիրել, որոնք կպատրաստվեն Պանամայի և Չեխիայի հետ ընկերական հանդիպումներին: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին և 26-ին:
Դարպասապահներ – Ալիսոն, Էդերսոն, Վևերտոն
Պաշտպաններ – Դանի Ալվես, Դանիլո, Լուիս Ֆելիպե, Ալեքս Սանդրո, Միրանդա, Մարկինյոս, Տիագո Սիլվա, Էդեր Միլիտաո,
Կիսապաշտպաններ – Ալան, Արտուր, Կազեմիրո, Ֆաբինյո,Կոուտինյո, Պակետա, Ֆելիպե Անդերսոն,
Հարձակվողներ – Ռոբերտո Ֆիրմինո, Գաբրիել Ժեզուս, Էվերտոն, Ռիշարլիսոն, Վինիսիուս
Հաղորդում է armsport.am-ը։