fbpx
Սպորտ

Վինիսիուսը չկարողացավ օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից

2019/20 մրցաշրջանի մեկնարկը այնքան է հաջող չէր Վինիսիուսի համար։ Էդեն Ազարի վնասվածքը շանս տվեց նրան «Սելտայի» դեմ խաղում, սակայն բրազիլացին չարդարացրեց Զիդանի սպասելիքները։

Չնայած նրան, որ հաջորդող երկու խաղերում նա պահեստայինների նստարանին էր, այնուամենայնիվ նա ստացավ իր շանսը, բայց չկարողացավ օգտվել նաև դրանից։

Վինիսիուսը գնալով կորցնում է նախորդ մրցաշրջանում վաստակած սերը։

Այժմ նրան ևս մեկ շանս կարող են տալ հավաքականների խաղերը։ Նա ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում, և շատ բան կախված է նաև Տիտեից։ Իր հավաքականի կազմում խաղալը կարող է նրան նոր էներգիա տալ, և Վինիսիուսը պետք է օգտվի այդ շանսից։ Այդ խաղերը կարող են նրան տեղ ապահովել Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում։

Այդ ամենը այնքան էլ հեշտ չի լինելու Վինիսիուսի համար, քանի որ Էդեն Ազարը վերադառնում է վնասվածքից և նա Զիդանի համար անփոխարինելի խաղացող է։ Բացի Ազարից Զիզուն ունի նաև այլ տարբերակներ, և Վինիսիուսը պետք է ամեն բան անի այս արգելքը հաղթահարելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ