Ավստրալացու կրծքավանդակի վիրահատության ժամանակ հրդեհ է բռնկվել, սակայն բժիշկները կարողացել են հանգցել կրակը և ավարտել վիրահատությունը: Նրանք պատմել են դեպքի մասին Անեսթեզիոլոգների եվրոպական ընկերության տարեկան ժողովի ժամանակ:
Ինչպես նշել են նրանք՝ վիրահատության ընթացքում կիրառվել է էլեկտրոկոագուլյացիա` արյան անոթների այրում էլեկտրական հոսանքի միջոցով: Սրտին հասնելու համար բժիշկները պետք է բացեին մարդու կրծքավանդակը: Խրոնիկ խանգարող թոքային հիվանդությունների պատճառով հիվանդի աջ թոքը ձուլվել էր կրծքավանդակին: Առանձնացնելու ժամանակ բժիշկները վնասել են թոքերի մակերեսին գտնվող օդային փուչիկը:
Ապա բժիշկները թթվածին են մատակարարել տղամարդու թոքեր շնչառության խանգարումից խուսափելու համար: Վիրահատությունը շարունակվել է մինչ այն պահը, քանի դեռ էլեկտրոկոագուլատորի կայծը չի հայտնվել հիվանդի կրծքավանդակի կողքին գտնվող ստերիլիզացված գործիքների թղթե տոպրակի վրա: Հիվանդի թոքերում առկա թթվածնին միանալով` կայծից անմիջապես հրդեհ է բռնկվել:
Բժիշկներին հաջողվել է արագ մարել կրակը, և վիրահատությունն ավարտվել է առանց միջադեպի:
