Ապարան համայնքի տարածքում երեք օր առաջ տեղի ունեցած կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված երկու քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, վատացում չկա։ Այս մասին հայտնել է հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը՝ նշելով նաև, որ մյուս քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Իսկ «Աստղիկ» ԲԿ-ում հոսպիտալացված քաղաքացին ապաքինման փուլում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ապարան համայնքում այսօր՝ հուղարկավորել են նաև կրակոցներից սպանված 27-ամյա Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին։ Այս մասին հայտնել է Ապարանի համայնքապետարանը։
Սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։