fbpx
Զինված Ուժեր

Վիրավորված զինծառայողի վիճակը նորմալ է․ Արծրուն Հովհաննիսյան

Հայտնի է՝ ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի դեմ հայկական զինուժի գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողի ինքնությունը՝ Կարո Ռուբենի Սիմոնյան: Այս մասին 168.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը պայմանագրային է, վիճակը նորմալ է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին՝ առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ