fbpx
Քաղաքականություն

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Օսիպյանի նշանակումը

Ի՞նչ խորհուրդներ է տալու վարչապետին նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի գործունեությունից վարչապետը դժգոհ էր: Այս հարցն ուղղեցին լրագրողները վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին:

«Երբ պարոն Օսիպյանի հետ հանդիպեք, հարցրեք, հարցն իրեն է ուղղված: Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակներում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել և իրականացնել պատշաճ մակարդակի գործունեությունը»,-ասաց նա:

Հարցին, թե պետական կառավարման համակարգում չկա՞ն այլ պաշտոնյաներ, նախարարներ, որոնց նկատմամբ վարչապետը կասկածներ ունի և ցանկանում է պաշտոնանկ անել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե շարունակում են պաշտոնավարել, ի՞նչ կասկածի մասին է խոսքը: Ուրեմն ունեն վարչապետի վստահությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ