fbpx
Աշխարհ

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Կրեմլը հաղորդում է, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Երկրների ղեկավարները  միմյանց շնորհավորանքներ են փոխանցել ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է՝ հետևելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակցային հարաբերությունների ավանդույթին՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ը կարող են շատ բաների հասնել ներկա սուր խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ ռազմավարական կայունության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, համաճարակներին դիմակայման հարցերում:

Կողմերը դրական են գնահատել երկկողմ համագործակցությունը և պայմանավորվել են է՛լ ավելի զարգացնել համակարգումն այդ ուղղությամբ: Մասնավորապես, ամերիկյան կողմն առաջարկել է Ռուսաստան ուղարկել բժշկական սարքավորումների խմբաքանակ:

Երկու երկների ղեկավարները քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը: Կողմերը կարևորել են ՕՊԵԿ+ կազմակերպության անդամ երկրների միջև կնքված նոր համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից և արդեն գործնական ազդեցություն է թողել նավթի գների կայունացման վրա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ