ՀՀ-ի և Թուրքիայի պաշտոնյաների միջև ոչ մի շփում չի եղել․ վարչապետի խոսնակ

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Armenpress-ին հարցազրույց է տվել, որում անդրադարձ է արվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման է հրավիրել։

Գևորգյան նշել է, որ վարչապետը Թուրքիայի հետ շփումների մեկնարկի մասին խոսել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, ըստ որի՝ բարձր մակարդակի հանդիպումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումները։

Վարչապետի խոսնակ խոսքով՝ այս մոտեցումն է ներկայացվում նաև միջազգային գործընկերներին։

Գևորգյանը ընդգծել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի ու Հայաստանի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունենեցել։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։

Ամենաթարմ