fbpx
Աշխարհ

Ողբերգություն Պերմում․ համալսարանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսաստանի Պերմ քաղաքի պետական համալսարանում ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել։

Հրաձիգը կրակ է բացել, որի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, ևս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Այս մասին տեղեկանում ենք ռուսական Telegram-յան ալիքներից։

Ըստ եղած տվյալների՝ հանցագործը 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովն է։ Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել, բայց ստացած վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել է։ Բեկմանսուրովի Պերմի տվյալ համալսարանի ուսանող էր։

Նշվում է, որ ծանր իրավիճակում որոշ ուսանողներ դուրս են ցատկել համալսարանի 2-րդ հարկի պատուհաններից։

https://www.youtube.com/watch?v=i8lKpRHDAjQ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ