Ողբերգական դեպք Բոլիվիայում․ տասնյակ մարդկանցով ավտոբուսն ընկել է 150 մետրից

Բոլիվիայի Չատակիլա շրջանում ողբերգական պատահար է տեղի ունեցել․ մարդկանցով լի ավտոբուսը 150 մետրից գլորվել, ընկել է ձորը։

Այս մասին տեղեկանում ենք տեղական ԶԼՄ-ներից։

Նշվում է, որ պատահարի հետևանքով 34 մարդ է մահացել, ևս 10-ը վիրավորվել են, որոնցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Պատահարի հանգամանքները պարզվում են։

Ամենաթարմ