Ողբերգական ավտովթար Աբովյանում․ կա 5 զոհ և վիրավոր

Ամենադիտվածներ

Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW X5» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Նշվում է նաև, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և 4 ուղևորների (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.) դիերը:

Ամենաթարմ