Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում. Հրայր Թովմասյան

Քիչ առաջ Սահմանադրական դատարան ժամանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Լրագրողները փորձեցին զրուցել նրա հետ: Այն հարցին, թե ինչպես կարձագանքի Վահե Գրիգորյանի երեկ Աժ-ում արված հայտարարությանը, նա պատասխանեց.

«Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա հավելեց, որ եթե ինչ-որ այլ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, կանի:Այլ հարցերի Հրայր Թովմասյանը չցանկացավ պատասխանել:

Նշենք նաև, որ ՍԴ-դիմաց Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով այս պահին բողոքի ակցիա է իրականացվում:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Վահե Գրիգորյանը, ով ընտրվել էր ՍԴ դատավոր, իր երդմնակալության ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը ստանձնում է նաև ՍԴ նախագահի լիազորությունները:

Ամենաթարմ