«Կադիսի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա Լիգայում չեմպիոնության պայքարում իրենց գլխավոր մրցակցի մասին։
Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Մարզչի խոսքով՝ իրենց գլխավոր մրցակիցը «Սևիլյան» է ու նրա հետ պետք է պայքարի «Ռեալը»։
Անչելոտին նշել է, որ «Սևիլյան» ունակ է պայքարել առաջին տեղի համար ու մադրիդյան ակումբն այժմ ողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնի հենց «Սևիլյայի» վրա։
Նշենք, որ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականը հենց «Սևիլյան» է զբաղեցնում, սակայն 6 միավոր պակաս է «Ռեալից», ինչպես նաև՝ մեկ հանդիպում քիչ է անցկացրել։