ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:
Նա` պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է իր խաղաղապահների կոնտինգենտն ուղարկել Լեռնային Ղարաբաղ ասել է.
«Այստեղ առաջնարհերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը, պատրաստ են դրան: Ցանկացած խաղաղապահի կամ դիտորդի տեղակայում հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում»:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: