ՊՍԺ-ն և «Բարսելոնան» շարունակում են բանակցություները Նեյմարի տրանսֆերի շուրջ։ Բանակցությունների դրական արդյունք չտալու դեպքում ֆրանսիական ակումբը կդիտարկի ֆուտբոլիստին Մադրիդի «Ռեալին» վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ ՊՍԺ-ն նրա դիմաց ցանկանում է արքայական ակումբից ստանալ երկու ֆուտբոլիստների՝ Լուկա Մոդրիչին և Վինիսիուս Ժունիորին։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի ապագայի հարցը կարող է հանգուցալուծում ստանալ առաջիկա երկու օրերի ընթացքում։ Ավելի հավանական է թվում Նեյմարի վերադարձը «Կամպ Նոու»։

