Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին անձամբ կաշառք է տվել. Փաստաբան

Ամենադիտվածներ

Այսօր` հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանում չի ներկայացվել գոնե մեկ ապացույց, գոնե մեկ փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անձի անձամբ է կաշառք տվել, կամ որևէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար:

«Իսկ այսօր փորձում են հիմնավորել, որ Վարդենիսում ինչ-որ ընտրակաշառքի միջոդեպ է տեղի ունեցել: Ասում են՝ դե եթե Վարդենիսում եղել է, եթե այնտեղ մի քանի հոգի հավաքվել և որոշել են նման բան անել, ո՞նց կարող է ղեկավար կազմը դրա մասին չիմանալ: Դե կներեք»,-ասաց նա:

Պաշտպանը հայտնեց, որ մեղադրանքների մեջ որևէ տեղ չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է, որ տանեն ու ընտրակաշառք տան:

«Եվ որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանը իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս: Մնացածը ենթադրություններ են, որ ո՞նց կարող է ԲՀԿ որևէ տարածքում կաշառք բաժանվի, ու ղեկավար կազմը չիմանա և դրանից հետո Գագիկ Ծառուկյանը չիմանա: Եթե այս ենթադրությունների վրա ուզում ենք մարդ կալանավորել, էստեղ արդեն աբսուրդի է հասնում»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իշխանություններն իրենց իրավունքներն օգտագործում են քողարկված օրակարգով, իսկ այլ նպատակը ակնհայտ է, որ քաղաքական է:

 

Ամենաթարմ