fbpx
Իրավական

Որևէ մեկը իմ հանդեպ նման թշնամություն չի ունեցել, ինչպես էդ լակոտները․ Արթուր Իսպիրյանին սպառնացել են

Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին կասկադի տարածքում քաշքշել են, հայհոյանքներ հնչեցրել վերջինիս հասցեին։

Armlur.am-ի հետ զրույցում Իսպիրյանը չի հերքել այդ լուրը․ «Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ, կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։

Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում։ Իրենք գիտեն, որ ես «Իմ քայլը» դաշինքից եմ, իրենք գիտեն, որ ես հեղափոխության առաջին օրվանից եղել եմ, դրանից բորբոքվել են իրենց։

Չգիտեմ` ինչ են մտածում։ Վարձատրվում են, ու իրենց լավ ազատ են զգում։ 20 հոգով նենց լավ քաղաքով ման գալիս։ Պատերին էլ գրում են Սուտ Նիկոլ արտահայտությունը։ Մենակ դրա համար իրենց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։

Երևի իրենց բախտը բերեց, որ ես երեխաների հետ էի, ասեմ իմանաք։ Որևէ մեկը իմ հանդեպ նման թշնամություն չի ունեցել, ինչպես էդ լակոտները», – նշել է ավագանու անդամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ